top of page

Բրազիլիայում չեղարկվել է առողջապահության ոլորտում արտակարգ դրության ռեժիմը

Apr 18, 2022
1 min read


Բրազիլիայի կառավարությունը որոշում է կայացրել չեղարկել առողջապահության ոլորտում արտակարգ դրության ռեժիմը, որը մտցվել էր 2020թ․ համավարակի պատճառով։ Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Մարսելո Քեյրոգան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Համավարակային իրավիճակի բարելավման, ինչպես նաեւ բնակչության պատվաստումների բարձր ցուցանիշների հետ կապված պայմաններ են ստեղծվել՝ այսօր առողջապահության ոլորտում արտակարգ դրության ռեժիմը չեղարկելու համար»,-ասել է նա։ Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ դա չի նշանակում հաղթանակ Հարավային Ամերիկայի Հանրապետությունում COVID-19-ի դեմ։ «Մենք կշարունակենք ապրել այս վիրուսի հետ»,-եզրափակել է նախարարը։

 
 
 

Comments


bottom of page