top of page

Բրազիլիայի նախագահը Time ամսագրի վարկածով ճանաչվել է տարվա մարդ

Dec 8, 2021
1 min read


Ամերիկյան Time ամսագրի ընթերցողների կարծիքով տարվա մարդ է դարձել Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն։ «Ըստ ընթերցողների՝ այն մարդը, որն ամենաշատ ազդեցությունն է ունեցել այս տարի, ցավոք կամ բարեբախտաբար, դարձել է Բոլսոնարոն, ով հավաքել է ընթերցողների ավելի քան 9 մլն ձայների 24%-ը»,-գրում է ամսագիրը։ Բրազիլիայի սենատի հատուկ հանձնաժողովը հոկտեմբերի վերջին Գերագույն դատարանին եւ դատախազությանը խնդրել է հետաքննություն անցկացնել նախագահի նկատմամբ՝ կորոնավիրուսի մասին նրա հայտարարություններից հետո, ինչպես նաեւ արգելափակել նրա սոցցանցերը։ Անցած շաբաթ Բրազիլիայի Գերագույն դատարանի դատավորը լիազորել է հետաքննություն անցկացնել Բոլսոնարոյի նկատմամբ։ Երկրորդ տեղը զբաղեցրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ ձայների 9%-ով։ Ընթերցողների եւս 6,3%-ը երրորդ տեղը տվել է կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին։

 
 
 

Comments


bottom of page