top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Բրազիլիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին




Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը: Այս մասին տեղեկացնում ենք Արտաքին գործերի նախարարության լրատվական բաժնից:

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը նրան մաղթեց բեղմնավոր աշխատանք և հաջողություններ իր պատասխանատու գործում:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Բրազիլիայի նորանշանակ դեսպանը նշեց, որ կներդնի առավելագույն ջանքերը` երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդման և հայ-բրազիլական օրակարգը զարգացնելու համար:

Զրուցակիցները քննարկեցին հայ-բրազիլական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերի զարգացման ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման հեռանկարները։

Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային հրատապ մի շարք հարցերի։

Պարույր Հովհաննիսյանը Բրազիլիայի դեսպանին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա զարգացումները և հայկական կողմի դիրքորոշումը։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page