top of page

Բուլղարիայում շոգ եղանակի պատճառով 6 բնակելի շենք է այրվել

Aug 14, 2021
1 min read

Բուլղարիայի հարավում՝ Վելինգրադ քաղաքի շրջանում տապի հետեւանքով բռնկված հրդեհի պատճառով այրվել է 6 բնակելի տուն եւ մի քանի գյուղատնտեսական շինություն: Տասնյակ բնակիչներ տարհանվել են, տուժածներ չկան, հաղորդել է Բուլղարական ազգային ռադիոն:

Անցած 24 ժամվա ընթացքում հրդեհի 188 նոր օջախ է հայտնաբերվել, որոնցից 9-ի մարումը շարունակվում է: Տասնյակ կամավորներ, հրշեջներ ու զինվորականներ շարունակում են պայքարել անտառային հրդեհների դեմ:

Բուլղարացի օդերեւութաբանները նշում են, որ վերջին օրերին ջերմաստիճանը միջինում վեց աստիճանով բարձր է սովորական ցուցանիշից, ջերմաստիճանի արդեն մի քանի ռեկորդ է գրանցվել:

 
 
 

Comments


bottom of page