top of page

Բուլղարիայում ընթանում է նախագահական եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

Nov 14, 2021
1 min read


Կիրակի Բուլղարիայում մեկնարկել են հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի պատգամավորների արտահերթ ընտրությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Տեղական ժամանակով 07:00-ին երկրում բացվել է շուրջ 13 հազար ընտրատեղամաս, որոնցից 9 399-ում քվեարկությունը կանցկացվի հատուկ մեքենաների կիրառմամբ, եւս 750 տեղամաս կգործի աշխարհի 68 երկրներում: Քվեարկելու իրավունք ունի շուրջ 6,7 միլիոն քաղաքացի: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 20 կուսակցությունների եւ 7 կոալիցիաների ներկայացուցիչներ: 240 պատգամավորական մանդատի համար հավակնում է ավելի քան 5 հազար թեկնածու: Փորձագետների գնահատմամբ՝ քվեարկությանը կմասնակցի շուրջ 3,3 միլիոն ընտրող: Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է 23 թեկնածու: Ընտրությունների ընթացքին կհետեւի շուրջ 4 հազար դիտորդ: Քվեարկության առաջին ոչ պաշտոնական արդյունքները հայտնի կդառնան, երբ 20:00-ին ընտրատեղամասերը փակվեն: Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով քվեարկությունն ընթանում է ֆիզիկական հեռավորություն պահպանելու, բժշկական դիմակներ կրելու եւ ախտահանում անցկացնելու պայմաններում:

 
 
 

Comments


bottom of page