Բուժված հիվանդների մոտ կարող է ի հայտ գալ թոքերի խանգարման ֆունկցիա

Համաձայն հոնկոնգցի բժիշկների՝ կորոնավիրուսով վարակված և բուժված մարդկանց մոտ հնարավոր են ծանր հետևանքներ։ Ըստ նրանց` արդեն բուժված հիվանդների մոտ կարող է ի հայտ գալ թոքերի խանգարման ֆունկցիա և շնչահեղձություն՝ արագ քայլելու ժամանակ, գրում է South China Morning Post-ը:
Մարգարետ Օուեն Ցզեն Արքայադստեր հիվանդանոցի վարակիչ հիվանդությունների կենտրոնի ղեկավարը նշել է, որ կորոնավիրուսի հետևանքների մասին եզրակացությունը հիմնված է բուժված մոտ 12 հիվանդի վիճակի ուսումնասիրության հիման վրա: Նրանցից երկուսը կամ երեքը այլևս չեն կարող անել այն, ինչ արել են նախկինում, օրինակ, քայլել առանց հևոցի: Հիվանդներից 9-ի մոտ հայտնաբերվել են ներքին օրգանների վնասման նշաններ: Նշվում է, որ այդ պացիենտները պետք է անցնեն երկարատև զննություն՝ պարզելու, թե վիրուսն ինչ ազդեցություն է թողել, և որքան երկարատև է այն:




Comments