top of page

Բողոքի ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել 33 քաղաքացի

Nov 30, 2020
1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել 33 քաղաքացի. այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունը։

Նշվում է, որ քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փակել էին Մաշտոցի պողոտան։

 
 
 

Comments


bottom of page