top of page

Բոլորս մեզնից կախված ամեն բան պետք է անենք, որպեսզի այս փաստաթուղթը չստորագրվի. Արա Զոհրաբյան

May 24, 2021
1 min read

Պետք է մարդկանց արթնացնել։ Այս մասին քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ մեկնարկած ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի պատասխանատու Արա Զոհրաբյանը։ «Բոլորս մեզնից կախված ամեն բան պետք է անենք, որպեսզի այս փաստաթուղթը չստորագրվի։ Եթե ես, փաստաբան լինելով, իմ աշխատանքը թողել եմ , այսպիսի ակցիաների եմ մասնակցում ու նույնիսկ նախաձեռնում, դա ցույց է տալիս , որ այդ օպտիմիստական կարգավիճակից դուրս եմ եկել։ Ես հավատում եմ մեր ազգի էն քնած ուժին, որին պիտի բոլորով արթնացնենք։ Պիտի մարդկանց արթնացնենք ,ցույց տանք, որ որեւէ տրամաբանության մեջ չի մտնում այսպիսի փաստաթղթի ստորագրումը։ Որովհետև չունի լեգիտիմություն, իրավական առումով խնդիրներ կան։ Նախկինում խոսում էինք Ադրբեջան-Արցախ հակամարտության մասին, իսկ հիմա իրենք հստակ ներխուժել են մեր տարածք։ Ցավոք, այսօր մինչեւ հիմա էլ հրապարակային դաշտում սևի ու սպիտակի թեմաներ են քննարկվում»,- ասաց Զոհրաբյանը։

 
 
 

Comments


bottom of page