Բոլորն էլ գիտեին, որ Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար․ Արփինե Հովհաննիսյան

«Սերժ Սարգսյանն իր տեքստում ասել էր՝ ես թողնում եմ վարչապետի պաշտոնը և չէր օգտագործվել սահմանադրական «հրաժարական» տերմինը: Եվ այն ժամանակ կառավարությունն իր նիստում 2/3-ով փաստեց, որ Սերժ Սարգսյանի այդ տեքստը հանգեցրել է վարչապետի կողմից իր պարտականությունների կատարման անհնարինության, և այդ պատճառով փաստագրվեց դա և ժպ-ի պարտականությունները սկսեց կատարել Կարեն Կարապետյանը»,-այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը
Արփինե Հովհաննիսյանի խոսքով, վարչապետի հրաժարականի երկրորդ դեպքը 2018-ին էր, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց և այդ ժամանակ, թեև ոչ ոք դրա մասին չէր խոսում, բայց բոլորն էլ գիտեին, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար: «Այն ժամանակ նա զավթել էր իշխանությունը այդ ժամանակահատվածի համար, և հիմա ևս զավթել է իշխանությունը, յուրացրել է: Դրա համար նախատեսված է մինչև 15 տարվա ազատազրկում: Պետք է քրգործ հարուցվեր: Կամ առնվազն կա վեճ, իսկ եթե կա վեճ, ապա խորհրդարանական ընդդիմություն համարվող խմբակցությունները կամ ՀՀ նախագահը կարող են դիմել ՍԴ և ստանալ դրա պատասխանը: Դա բավականին երկար ժամանակ է պահանջում, բայց հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, սկզբունքորեն, կարող է և ավելի արագ քննարկի ՍԴ-ն: Բայց դա իրատեսական չէ 14-օրյա ժամկետի տեսանկյունից»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:




Comments