Բոլորիդ հատ-հատ հիշելու եմ, իմ եղբայրներ և քույրեր. Մենք հզոր ենք միասին. Արծրուն Հովհաննիսյան
Oct 10, 2020
1 min read

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք շատ հզոր ազգ ենք, մենք շատ միասին ենք: Այս պատերազմի ընթացքում ծանոթացա բազում մարդկանց հետ, որոնք շատ մեծ բան են անում հիմա աշխարհի տարբեր մասերում: Ես անչափ շնորհակալ եմ իմ լավ ընկերներ Ալբերտ Պողոսյանին, Տիրան Հակոբյանին, Գրիգոր Տեր- Ղազարյանին և այլոց, որոնք ուղղակի կենտրոնացրեցին հազարավոր հայորդիների և չափազանց մեծ գործ արեցին և անում են հենց հիմա: Բոլորիդ հատ-հատ հիշելու եմ, իմ եղբայրներ և քույրեր: Մենք հզոր ենք միասին»։




Comments