top of page

Բոլոր կողմերը պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի օտարերկրյա գրոհայինները լքեն Ղարաբաղը. Զախարովա

Nov 13, 2020
1 min read

Մոսկվան կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում օտարերկրյա գրոհայինների ներկայության հարցը կլուծվի։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Լեռնային Ղարաբաղ տեղափոխված գրոհայինները չեն անհետացել»,-ասել է դիվանագետը՝ հավելելով, որ այդ հարցի լուծման համար պետք է ջանքեր գործադրեն բոլոր այն կողմերը, որոնք շահագրգռված են տարածաշրջանում խաղաղությամբ։

Զախարովան հստակեցրել է, որ ռուսական կողմից այդ հարցով զբաղվում են ռազմական փորձագետները։ «Կարծում եմ, որ այս հարցը պահանջում է մասնագետների կոնկրետ աշխատանք և հետո արդյունքների մասին հաշվետվություն, այլ ոչ թե հակառակը»,-հավելել է նա:

 
 
 

Comments


bottom of page