top of page

Բնակարանի խուզարկությամբ զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել

Jan 10, 2022
1 min read


Հունվարի 8-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 30-ամյա տղամարդն իր տանը ապօրինի պահում է զենք-զինամթերք և թմրամիջոց: Նույն օրը հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 9-ին քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, ժամը 10.00-ին խուզարկություն է կատարվել տղամարդու բնակության հասցեում և կից օժանդակ շինություններում: Խուզարկության ընթացքում տանտերը բնակարանից ներկայացրել է ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 12 փամփուշտով, «Սայգա» տիպի ակոսափող հրացան՝ լիցքավորված 2 փամփշտատուփով և մարիխուանա թմրամիջոցի նման զանգվածով լցված 2 տուփ: Ներկայացվածը փաթեթավորվել և կնիքվել է: Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին և ձերբակալվել։ Նշանակվել են դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ: Կատարվում է քննություն:

 
 
 

Comments


bottom of page