top of page

ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն այսօր կրկին հանդես կգան արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ

Nov 19, 2020
1 min read

Մեր օրակարգում շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Շաքե Իսայանը: Նա նշեց, որ բացի հանրահավաքային պայքարից, իրենք փորձում են խնդիրը լուծել նաև Ազգային ժողովում: Իսայանը հիշեցրեց, որ նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ՝ ռազմական դրությունը վերացնելու և վարչապետի հրաժարականի հարցով, սակայն խորհրդի նիստում քվորում չլինելու պատճառով արտահերթը չի կայացել: Պատգամավորը նշեց, որ այսօր ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն կրկին դիմելու են ԱԺ-ին՝ արտահերթ նիստ հրավիրելու համար:

 
 
 

Comments


bottom of page