top of page

«ԲՀԿ-ն հանրության շրջանում այդ ռեյտինգը չունի»․ Կոտայքի մարզպետ

Jun 10, 2020
1 min read

ԱԺ-ում լրագրողների հարցերին է պատասխանել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդի վերջին հայտարարություններին։

«ԲՀԿ-ը հանրության շրջանում այդ աջակցությունն ու ռեյտինգը չունի՝ իշխանափոխություն կատարելու։ Իսկ ՀՀ-ում մեկընդմիշտ արձանագրել ենք, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, իշխանափոխություն անող-չանողը ժողովուրդն է։ Խիստ թերահավատորեն եմ նայում ԲՀԿ-ի կոչերին, որոնք, կարծում եմ, պայմանավորված են մի քանի հանգամանքներով, որի մասին խոսեց վարչապետի խոսնակը»,- ասել է պաշտոնյան։

Գ․ Ծառուկյանի հայտարարություններին անդրադարձել է նաև Արարատի մարզպետը։

«Երկրում արտակարգ դրության պարագայում ԱԺ-ում ներկայացված 2-րդ քաղաքական ուժի կողմից նման հայտարարությունը ողջամիտ չեմ համարում»,- ասել է Գարիկ Սարգսյանը։


 
 
 

Comments


bottom of page