top of page

Բլինքենը Փաշինյանի հետ քննարկել է Հայաստանի անվտանգությունը

Sep 24, 2022
1 min read

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է Հայաստանի անվտանգությունը։ Այս մասին Բլինքենը գրել է Twitter-ի իր էջում։ «Ես լավ հանդիպում ունեցա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երեկ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։ Քննարկեցինք Հայաստանի անվտանգությունը։ Մենք շարունակում ենք կողմերին կոչ անել խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունը եւ ասում ենք, որ այն ռազմական լուծում չի կարող ունենալ»,-գրել է Բլինքենը։

 
 
 

Comments


bottom of page