top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Բլինքենը Ալիեւին կոչ է արել ազատ արձակել մնացած բոլոր հայ գերիներին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենն այսօր զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարության մեջ։ «Քարտուղարը եւ նախագահ Ալիեւը քննարկել են Ադրբեջանի եւ Հայաստանի համար տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորությունը։ Պետքարտուղարը հաստատել է ԱՄՆ-ի աջակցության առաջարկը՝ տարածաշրջանային տրանսպորտային եւ հաղորդակցական կապերի բացմանն օգնելու հարցում: Պետքարտուղար Բլինքենը կոչ է արել շարունակել երկկողմ երկխոսությունը, ինչպիսին էր, օրինակ, վերջերս Թբիլիսիում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը: Քարտուղարը նաեւ հաստատել է աջակցությունը ԵՄ-ի միջնորդությամբ արդյունավետ քննարկումներին: Նա ասել է, որ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է 1994 թվականից եւ պատրաստ է երկկողմ համագործակցության եւ փոխգործակցության համախոհ գործընկերների հետ, որպեսզի օգնի Հայաստանին եւ Ադրբեջանին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն։ Պետքարտուղար Բլինքենը նաեւ կոչ է արել նախագահ Ալիեւին ազատ արձակել մնացած բոլոր հայ գերիներին»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի հայտարարության մեջ: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց էր ունեցել նաեւ Հայաստանի վարչապետի հետ։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page