Բիթքոինի փոխարժեքը 30 հազար դոլարից ցածր է
Jun 7, 2022
1 min read

Բիթքոինի փոխարժեքը հունիսի 7-ին իջել է 30 հազար դոլարից՝ հասնելով 29,4 հազարի։ Այս մասին վկայում են CoinDesk աճուրդների տվյալները։ Բորսայի տվյալներով՝ կրիպտոարժույթի գինը մեկ օրում իջել է 5,25 տոկոսով, աճուրդների ընթացքում նվազագույն մեծությունը կազմել է 29,2 հազար դոլար։ Սա բիթքոինի գնի առաջին անկումը չէ վերջին ամսվա ընթացքում։ Մայիսի 12-ին փոխարժեքն ընկել էր՝ հասնելով 26,7 հազար դոլարի, ինչը նվազագույնն է 2020թ. դեկտեմբերից ի վեր։ Հաջորդ օրը կրիպտոարժույթը հաղթահարեց անկումը՝ բարձրանալով 13 տոկոսով եւ գերազանցելով 30 հազար դոլարը։




Comments