top of page

Բժիշկները դադարեցրել են Հռոմի Պապի ինֆուզիոն թերապիան

Jul 7, 2021
1 min read

Բժիշկները դադարեցրել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ինֆուզիոն թերապիան, ով ավելի վաղ հաստ աղիքի վիրահատություն էր տարել ընդհանուր անզգայացմամբ: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նշվում է, որ «հետվիրահատական ​​շրջանը գոհացուցիչ է», հովվապետը շարունակում է «կանոնավոր կերպով սնվել»: «Վերջնական հյուսվածքաբանական հետազոտությունը հաստատել է դիվերտիկուլային ստենոզը»,- ասվում է տարածված մամուլի հաղորդագրության մեջ: Երկուշաբթի Բրունին հայտնել էր, որ պոնտիֆիկոսը մոտ յոթ օր կանցկացնի հիվանդանոցում «բարդությունների բացակայության դեպքում»: Կիրակի օրը հաղորդվել է պոնտիֆիկոսի հոսպիտալացման մասին՝ սիմպտոմատիկ ստենոզի (աղիքային աղավաղման հիվանդություն) պլանային վիրահատության համար: Անցած գիշեր հայտնի դարձավ, որ 84-ամյա Ֆրանցիսկոսը հաջողությամբ վիրահատվել է: Նա պառկած է ֆրանչիսկյան բժիշկ Ագոստինո Գեմելիի անվան հռոմեական հիվանդանոցում, որտեղ բուժվում էր նաեւ նրա նախորդը՝ Հովհաննես Պողոս Երկրորդը:

 
 
 

Comments


bottom of page