top of page

Բերձորի ուղղությամբ առաջնագծի երեք թևերով անցել ենք գրոհի. Հարություն Ավանեսյան

Nov 8, 2020
1 min read

Արցախի ազատամարտիկների միության Բերձորի բաժանմունքի ղեկավար Հարություն Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՊԲ N ստորաբաժանման և Քաշաթաղի շրջանի մի խումբ պահեստազորայինների և աշխարհազորի հետ, այսօր առավոտյան Բերձորի ուղղությամբ առաջնագծի երեք թևերով անցել ենք գրոհի։ Թշնամու դիվերսիոն խմբերը հերթով հայտնաբերվում և ոչնչացվում են։ Մեր հրետանու դիպուկ համազարկերն ահ ու սարսափ են առաջացրել նրանց մոտ, ունեն զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ Սպասեք հաղթական լուրերի։

Թուրքը Բերձոր ոտք չի դնելու:

ՀԱՂԹՈՒՄ ԵՆՔ»:

 
 
 

Comments


bottom of page