Բելգիան դադարեցնում է անօրինական միգրանտների արտաքսումն Աֆղանստան
Aug 16, 2021
1 min read

Բելգիան դադարեցնում է երկրից անօրինական միգրանտների արտաքսումը, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով միգրացիայի եւ ապաստանի տրամադրման հարցերով պետքարտուղար Սամի Մահդիին:
«Այս պահին պարզ է, որ իրավիճակն Աֆղանստանում սարսափելի է, եւ մենք չենք կարող որեւէ մեկին այնտեղ արտաքսել, քանի որ այժմ այնտեղ չկա մի տարածաշրջան, որտեղ կարելի է ապահով զգալ»,- ասել է Մահդին:




Comments