top of page

Բելառուսում սահմանափակվել է մի շարք լրատվամիջոցների հասանելիությունը

Aug 22, 2020
1 min read

Բելառուսում սահմանափակվել է մի քանի տասնյակ կայքերի, այդ թվում մի շարք լրատվամիջոցների հասանելիությունը: Այդ մասին հայտնել է Tut.by պորտալը:

     Ըստ պարբերականի՝ որոշ կայքեր մուտք գործելիս նախազգուշացվում է, որ «տեղեկատվական ռեսուրսին հասանելիությունը սահմանափակված է՝ Բելառուսի Հանրապետության Տեղեկատվության նախարարության որոշման հիման վրա, որն ընդունվել է՝ «ԶԼՄ-ների մասին» օրենքի համաձայն»։

     Լրատվական կայքերի թվում, որոնց հասանելիությունը սահմանափակվել է իշխանությունների որոշմամբ, եղել է «Գոլոս» ինտերնետային հարթակը, որն անցկացրել է հանրապետության նախագահի անցած ընտրություններում ձայների այլընտրանքային հաշվարկը:

 
 
 

Comments


bottom of page