top of page

Բելառուսն առաջինը կստանա կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը

Aug 28, 2020
1 min read

Բելառուսն առաջինը կստանա կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը: Դրա շուրջ պայմանավորվել են երկու երկրների նախագահները: Այդ մասին «Սավուշկա-Օրշա» ՍՊԸ-ի աշխատողների հետ հաղորդակցության ժամանակ ասել է Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն։


«Մենք պայմանավորվել ենք Պուտինի հետ: Վլադիմիր Վլադիմիրովիչն ինքն է մեզ առաջարկել այդ տարբերակը: Նրանք արդեն անցել են երկու փուլերը: Գամալեայի անվան (համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական) ինստիտուտն է արտադրել այդ պատվաստանյութը: Ես նրան (Ռուսաստանի նախագահին) ինչու եմ հավատում. նա իր ընտանիքի վրա է փորձարկել այդ պատվաստանյութը: Նրանք շատ լուրջ փուլեր են անցել: Բազմաթիվ հայտնի օլիգարխներ ստացել են այդ պատվաստումը» , - ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:


Նրա խոսքով՝ արդեն բազմաթիվ երկրներ Ռուսաստանի հետ պատվաստանյութի գնման պարտավորագրեր են կնքել, երբ փորձարկումների երրորդ փուլից հետո սկսվի դրա զանգվածային արտադրությունը:


«Նախագահ Պուտինն ինձ խոստացել է, որ առաջինը լինելու է Բելառուսը, եթե այդ ցանկությունն ունենա մեր ղեկավարությունը»,- հայտարարել է Բելառուսի ղեկավարը: - Ուստի անհանգստանալ պետք չէ: Մենք, իհարկե, ոչ միայն ռուսաստանյան պատվաստանյութն ենք փորձելու: Կփորձենք նաև մյուսները: Բայց հարկավոր է գնահատել, որ ռուսաստանցիները, չինացիները և ամերիկացիները ընթանում են պատվաստանյութերի ստեղծման ու արտադրության առջևում»: Ընդհանուր առմամբ պետության ղեկավարը համոզված է, որ Ռուսաստանը լավ պատվաստանյութ է արտադրել:

 
 
 

Comments


bottom of page