top of page

Բեգլարյանը հանդիպել է Լոս Անջելեսի հարյուրավոր հայերի հետ, քննարկվել են Արցախին վերաբերող հարցեր

Oct 29, 2021
1 min read

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 25-ին հանդիպել է Լոս Անջելեսի հայկական համայնքի հարյուրավոր ներկայացուցիչների՝ Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհրդի և Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության կազմակերպմամբ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի պետնախարարի գրասենյակից:

Արտակ Բեգլարյանը հանգամանալից ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը, կարճաժամկետ ու երկարաժամկետ կարիքները և կառավարության ծրագրերը: Պետական նախարարն ընդգծել է, որ առանց աշխարհասփյուռ հայության ակտիվ ու շարունակական ներգրավման հնարավոր չէ ապահովել Արցախի արագ ու արդյունավետ վերականգնումն ու զարգացումը:

Արտակ Բեգլարյանի ներկայացմամբ՝ Արցախի երկարաժամկետ ապագան կարող է լինել անվտանգ ու զարգացած հինգ հիմնական հենասյուների վրա՝ կայուն անվտանգություն, աճող ժողովրդագրություն, զարգացող տնտեսություն, որակյալ կրթություն և արդյունավետ կառավարում:

Անմիջական մթնոլորտում անցած հանդիպմանը ներկաների հետ քննարկվել են Արցախի կենսագործունեությանն առնչվող բազմաթիվ հարցեր:

Նախքան միջոցառումը պետական նախարարը նաև մամուլի ասուլիս է ունեցել Կալիֆորնիայի հայկական լրատվամիջոցների համար:

 
 
 

Comments


bottom of page