ԲԴԽ-ում դատավոր Արման Հովհաննիսյանի գործով նիստը հետաձգվեց

Այսօր՝ օգոստոսի 19-ին, ԲԴԽ-ում տեղի է ունեցել Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունը: Միջնորդությունը խորհրդին է ներկայացրել արդարադատության նախարարի պաշտոնակատարը՝ նշելով, որ դատավորի կողմից թույլ է տրվել դատավարական խախտում, որն էլ առաջ է բերել դատավորի վարքագծի կանոնների խախտում: Դատավոր Արման Հովհաննիսյանը միջնորդել է իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթը կարճել, քանի որ գտնում է՝ վարույթի հարուցման հիմքերն օրինականության խնդիր ունեն: ԲԴԽ-ն միջնորդությանը ծանոթանալու համար, տեղում խորհրդակցելով, որոշել է նիստը հետաձգել մինչև սեպտեմբերի 2-ը, ժամը՝ 15.00: Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ-ի ֆեյսբուքյան էջից:




Comments