top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Սերգեյ Չիչոյանը


Քանի որ ԲԴԽ տարիքով անդամը՝ Ստեփան Միքայելյանը հրաժարվել է կատարել ԲԴԽ նախագահի պարտականությունները, ապա դրանք կկատարի տարիքով մյուս անդամը՝ Սերգեյ Չիչոյանը:

ԲԴԽ տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ այսօր՝ հուլիսի 4-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել քվեարկություն, որի արդյունքներով Խորհրդի նախագահ չի ընտրվել:

Օրենքով սահմանված կարգով՝ Բարձրագույն խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Խորհրդի տարիքով ավագ անդամը:

Տեղեկացնում ենք, որ Խորհրդի տարիքով ավագ անդամ՝ Ս. Միքայելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ավագության սկզբունքով պարտականությունները կատարելուց:

Խորհրդի որոշմամբ՝ դիմումը բավարարվել է և ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի տարիքով մյուս ավագ անդամ Սերգեյ Չիչոյանը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page