top of page

Բաքվում բացված «պուրակը» հաստատում է Ադրբեջանում հայատյացության, ռասիզմի քաղաքականության փաստը. ՄԻՊ

Apr 15, 2021
1 min read

Ադրբեջանում մարդկային տառապանքների «Պուրակ-թանգարանը» նախատեսված է նաև մանկահասակ երեխաների համար: Այս մասին հայտնեցին ՄԻՊ գրասենյակից:

«Այն բացվել է Բաքվում` առավելագույն հրապարակայնություն ապահովելով և ունի ծայրաստիճան նվաստացնող, էթնիկ արժանապատվությունը ոտնահարելու նպատակ:

Այս «պուրակ-թանգարանն» ակնհայտ հաստատում է Ադրբեջանում պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականության փաստը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 
 
 

Comments


bottom of page