top of page

Բաքվի բռնապետի վրա պաշտոնական մակարդակում Իրանից քարոզչական ճնշումը մեծանում է. Վարդան Ոսկանյան

Oct 1, 2021
1 min read


Իրանի նախագահ էբրահիմ Ռայիսիի կառավարության ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին, փաստացիորեն, ուղղակի դիմել է Ադրբեջանի ժողովրդին՝ շեշտադրելով Իրանի հետ դավանական ընդհանրության հանգամանքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: «Իրանցի նախարարի «Ադրբեջանը իսլամական Իրանի քաղաքակրթական տարածքում է, և նրանք պետք է կարողանան մեզնից օրինակ վերցնել» միտքը, եթե փորձենք «թարգմանել» դիվանագիտական լեզվից, ըստ էության, հորդոր է Ադրբեջանի ժողովրդին, օրինակ վերցնելով Իրանից, իրականացնել իսլամական հեղափոխություն և տապալել Բաքվի բռնապետին։ Կարծում եմ ալիևյան և էրդողանական վարչախմբերին, մեղմ ասած, ամենևին չի խանդավառի իրանցի պաշտոնյայի նաև այն հայտարարությունը, որտեղ նա պնդում է, որ «Ադրբեջանի ժողովուրդը մեր ժողովուրդն է›, քանի որ Բաքու-Անկարա հարաբերությունների «գաղափարական» առանցքը «մեկ ազգ, երկու պետություն հայտնի կաղապարն է»,- գրել է իրանագետը։

 
 
 

Comments


bottom of page