top of page

Բաքուն ծանր տեխնիկա և հավելյալ ուժեր է մտցրել մարտական գործողությունների գոտի. #WarGonzo

Dec 12, 2020
1 min read

Ըստ WarGonzo նախագծի թելեգրամյան ալիքի՝ Ադրբեջանի ԶՈՒ զրահատեխնիկան մոտեցել է Արցախի ՊԲ վերահսկողության տակ գտնվող Հին Թաղեր, Խծաբերդ և Քիրսավան գյուղերին:

Ադրբեջանցիները սկզբնապես փորձել են գրավել գյուղերը հետևակի և գրոհող ջոկատների օգնությամբ, սակայն Արցախի Պաշտպանության բանակի զինվորներին հաջողվել է կանգնեցնել նրանց և պաշտպանել գյուղերը:

Երեկոյան ադրբեջանական կողմը սկսել է պատրաստվել նոր գրոհի, տանկերն ու հրետանին բերվել են ռազմական բախումների գոտի:

 
 
 

Comments


bottom of page