top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Բաքուն արձագանքել է Սյունիքում սադրանքի առնչությամբ ՀԱՊԿ-ին ուղղված Երևանի դիմումին


Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Երեւանի՝ Հայաստանի տարածքում ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն ներխուժման կապակցությամբ դիմումին:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում անվանել են Երեւանի գործողությունները «հարցը քաղաքականցնելու փորձ»: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյխուն Բայրամովը շտապել է կապնվել Տաջիկստանի ԱԳՆ Սիրոջիդին Մուխրիդինի հետ, որը ներկայում նախագահում է ՀԱՊԿ-ը, եւ հավաստիացրել, իբրեւ, «ՀԱՊԿ-ին ուղղված Հայաստանի դիմումը չունի որեւէ հիմնավորում»: Բայրամովի ներկայացմամբ՝ «Ադրբեջանի Պետական սահմանային ծառայությունը անհապաղ գործուղվել էր դեպքի վայր, որտեղ անցկացվել են հայ սահմանայինների հետ բանակցությունները»: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «այդպիսի միջադեպերը պետք է լուծվեն քաղաքական մեթոդներով եւ բանակցությունների ճանապարհով»:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page