top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Բացահայտվել է ապօրինի ջրառ իրականացնելու դեպք


2020 թվականի օգոստոսի 12-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները, Գեղարդ համայնքի ղեկավարի և ոստիկանների հետ համատեղ շրջայց են իրականացրել Աժդահակ լեռան խառնարանալճի տարածքում և տեղում ապամոնտաժել խառնարանալճում տեղադրված բենզապոմպը։ Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը։

Օրեր առաջ Տեսչական մարմնի Թեժ գծին ահազանգ էր ստացվել Աժդահակ լեռան խառնարանային լճից ապօրինի ջրառ իրականացնելու վերաբերյալ։

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները ս/թ օգոստոսի 7-ին հայտնաբերել են ապօրինի ջրառ իրականացնող Արմավիրի մարզի Արտաշար համայնքի բնակիչ Թ․Խ-ին, որի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն։

Նշենք, որ դեռևս 2019 թվականին նույն անձը, նույն արարքի համար Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page