top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Բարձրագույն որակավորման կոմիտեն շուտով նախագահ կունենա. Վարդան Դումանյան


Բարձրագույն որակավորման կոմիտեն շուտով նախագահ կունենա: Այս մասին այսօր՝ մարտի 22–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վարդան Դումանյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Սմբատ Գոգյանից հետո ԲՈԿ–ը մինչ օրս նախագահ չունի։


Նշենք, որ Սմբատ Գոգյանն արդեն վեց ամիս է՝ ինչ չի կատարաում ԲՈԿ նախագահի լիազորությունները։

Վարդան Դումանյանը չցանկացավ մեկնաբանել ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանի կողմից գրագողության վերաբերյալ այսօր արված հայտարարությունը, թե իր պաշտոնավարումից հետո գրագողություն արած ԿԳՄՍ աշխատակիցը ստացել է գիտական աստիճան։ Նախարարն ասաց, թե կարող է խոսել միայն իր պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած գործընթացների մասին:


«Ես կարող եմ ասել, որ նախարարության գործընթացները գնում են կարգին համապատասխան, դա դուր է գալիս մեր գործընկերոջը, թե դուր չի գալիս՝ այլ խնդիր է, բայց որ ցանկացած որոշում եւ գործընթաց պետք է լինի գոյություն ունեցող գործող կարգերին համապատասխան՝ դա փաստ է։ Այդ սկզբունքը կա եւ շարունակվում է։ Իհարկե, կան որոշակի կարգեր, որոնք վերանայման կարիք ունեն եւ շուտով կվերանայվեն»,–հավելեց Դումանյանը։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page