Բարեկարգվում է Մարմաշեն վանական համալիրը
Sep 6, 2020
1 min read

Բարեկարգվում է Մարմաշեն վանական համալիրը:
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, աշխատանքները ներառում են նաև հնագիտական հետախուզում և պեղումներ:
Մարմաշեն վանական համալիրը գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի վարչական տարածքում՝ Ախուրյան գետի ձախ ափին, Գյումրիից 10 կմ հեռավորության վրա: Համալիրի առաջին՝ գլխավոր եկեղեցին, ըստ հարավային պատի արձանագրության, կառուցվել է Վահրամ Պահլավունու կողմից 988 թվականին:





Comments