top of page
ԼՐԱՀՈՍ
Search

«Բանակցային առաջնագծում» ժողովածուից ստացված հասույթը փոխանցվելու է Զինծառայողների հիմնադրամին


ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» ժողովածուի վաճառքից ստացված հասույթը փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից:

Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է. «Մարտի 7-ին կայացավ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի նախաձեռնությամբ լույս ընծայված «Բանակցային առաջնագծում» ժողովածուի շնորհանդեսը:

Միջոցառմանը մասնակցելու համար հատուկ հրավերներ չէին ուղարկվել: Թեմայով հետաքրքրվածները բազմաթիվ էին՝ դահլիճը լեփ-լեցուն էր, ներկաների մի մասը միջոցառմանը հետևում էին ոտքի վրա: Ներկա էին բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնց շնորհիվ միջոցառումը լուսաբանվում էր նաև ուղիղ հեռարձակմամբ:

Հրատարակչի տեղեկացմամբ՝ նախքան շնորհանդեսը, գրախանութներն արդեն գրեթե ամբողջությամբ գնել են գրքի՝ վաճառքի համար նախատեսված տպաքանակը:

Շնորհակալություն բոլորին՝ գրքի հրատարակմանն աջակցած գործընկերներին՝ ԼՈՒՅՍ հիմնադրամին և «Նյումեգ» ընկերությանը, միջոցառման բոլոր մասնակիցներին, նաև նրանց, ովքեր մեծ ցանկություն ունեին, սակայն տարբեր հարգելի պատճառներով չկարողացան ներկա գտնվել, շնորհակալություն շնորհանդեսի կազմակերպմանն ու անցկացմանն աջակցած անձանց, միջոցառումը լուսաբանած լրատվամիջոցներին»:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page