top of page

Բանակն ամենաշուտը կարող է վերականգնվել, քանի որ այն ամենակազմակերպված ու ամենակարգապահ կառույցն է

Jan 28, 2021
1 min read

«Կգա ժամանակը, երբ մենք նորից կտոնենք Բանակի տոնը: Դա անելու համար, պետք է պարզել, թե որոնք են կատարվածի պատճառները: Պատճառները շատ են, որոնց մասին այսօր չէի ցանկանա խոսել: Այսօր մենք գտնվում ենք Եռաբլուրում ու մեր խոնարհումն ենք բերում մեր բոլոր այն հայորդիներին, ովքեր իրենց կյանքն են տվել՝ սկսած առաջին ազատամարտից: Բոլորի հերոսությունների շնորհիվ է, որ մեր ազգն իր արժանապատվությունը պահպանում է:

Մենք պետք է ճիշտ հետևություններ անենք, միայն այդ դեպքում բանակը կվերականգնվի, ու հենց բանակի շուրջ էլ բոլորը կհամախմբվեն»,-Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկիյն նխարար Սեյրան Օհանյանը:

Նա վստահ է, որ բանակն ամենաշուտը կարող է վերականգնվել, քանի որ այն ամենակազմակերպված ու ամենակարգապահ կառույցն է. «Բանակը Սահմանադրությամբ հանդիսանում է մեր անվտանգության երաշխավորն ու պետք է շարունակի իր առաքելությունը: Այս ամենը բանակի ողջ անձնակազմը պետք է պատվով գիտակցեն ու այսուհետ ևս կազմակերպված ձևով պատվով կատարեն: Շնորհավորում եմ բոլորին»,-ասաց պաշտպանության նախկին նախարարը:

 
 
 

Comments


bottom of page