top of page

Բանակը ժողովրդինն է, թող ոչ մեկը չփորձի ժողովրդի հետ խաղի մեջ մտնի. Լյովա Երանոսյան

Feb 25, 2021
1 min read


Գլխավոր շտաբի ներկայացուցիչները միանշանակ տեր կլինեն իրենց խոսքին եւ կկանգնեն ժողովրդի կողքին մինչեւ վերջ. «Իրենք հայ են»: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ թավիշն ավարտվում է, Լեւվա Երանոսյանն ասաց. «Իմ մոտ իր անունը մի տվեք, ես նման մարդ չեմ ճանաչում: Նման մարդու խոսքն իմ մոտ խոսք չի»:

Անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, թե շենքեր գրավելու դեպքում իշխանությունը մոնոպոլ իրավունք ունի կրակելու, Երանոսյանն արձագանքեց. «Անդրանիկ Քոչարյանը մեյմուն ա: Թող որեւէ մեկը փորձի զենք ուղղի ժողովրդի կողմը: Թող մեզ զենքով չվախեցնեն, մենք տեսել ենք էդ զենքը: Բանակը ժողովրդինն է, թող ոչ մեկը չփորձի ժողովրդի հետ խաղի մտնի»:

Հիշեցմանը, որ իր դեմ հարուցված քրեական գործ կա, նա նշեց. «Դրա մեղավորն էլ էր մարդա մեկը, տանում էր բախման, դուք լավ գիտեք»:

Ինչ վերաբերում է նրան, որ ինքը եւս ժամանակին բավական կոշտ միջոցների է դիմել քաղաքացիների անհնազանդությունը զսպելու համար, Երանոսյանն ասաց. «ներքին զորքերը երբեւիցե կոշտ միջոցներ չեն ձեռնարկել: Այո, խորենացիում չեմ թողել, որ արյունահեղություն լինի: Ո՞վ տարավ բախման, դուք լավ գիտեք: Ես եմ եղել ղեկավարը Սարի թաղում: Ես ձեզ հորդորում էի, ասում էի՝ գնացոեք էն կողմ: Շնորհիվ մեզ չեղավ արյունահեղություն: Թող այսօր ոչ ոք չփորձի տանի դրան: 2018-ի ապրիլի 16-ին էլ մարդա մեկը տարավ արյունահեղության, բայց ես թույլ չեմ տվել»:

 
 
 

Comments


bottom of page