top of page

Բայդենն Իրանին է դիմել՝ կապված Սիրիայում ԱՄՆ հարվածի հետ

Feb 27, 2021
1 min read

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իրանին է դիմել ուղերձով՝ կապված իր ցուցումով Սիրիայում իրանամետ խմբերի օբյեկտներին հասցված ավիահարվածների հետ:

«Դուք չեք կարող անպատիժ գործել: Զգույշ եղեք»,- ուրբաթ լրագրողների հետ ճեպազրույցում նա Իրանին է դիմել ուղերձով:

Պենտագոնն ավելի վաղ հայտարարել էր, որ նախագահ Ջո Բայդենի ցուցումով Միացյալ Նահանգները ավիահարվածներ է հասցրել Սիրիայում իրանամետ խմբերի օբյեկտներին:

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ցուցումով զինված ուժերը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի արեւելքում իրանամետ զինված խմբերի կողմից օգտագործվող ենթակառուցվածքներին: Հարվածները պատասխան էին Իրաքում ԱՄՆ եւ կոալիցիայի ներկայացուցիչների դեմ կատարված վերջին հարձակումներին, ինչպես նաեւ շարունակվող սպառնալիքներին: Հարվածների հետեւանքով ավերվել են մի քանի օբյեկտներ, որոնք տեղակայված էին իրանամետ բազմաթիվ խմբերի, ներառյալ «Քաթաիբ Հիզբոլլահի» եւ «Քաթաիբ Սայիդ ալ Շուհադի» կողմից օգտագործվող հսկիչ անցակետերում:

Այս համաչափ ռազմական պատասխանը տրվել է դիվանագիտական ​​միջոցառումների հետ միասին, ներառյալ կոալիցիայի գործընկերների հետ խորհրդակցությունները: Միեւնույն ժամանակ, մենք գործել ենք ճշտված ձեւով՝ ձգտելով Սիրիայի հյուսիսում եւ Իրաքում իրավիճակի ապաէսկալացիայի: Գործողությունը հստակ ազդանշան է, որ Նախագահ Բայդենը կպաշտպանի ԱՄՆ եւ կոալիցիայի ծառայողներին»,- նշված է հայտարարության մեջ:

 
 
 

Comments


bottom of page