top of page

Բայդենը վիրտուալ հանդիպում կանցկացնի Հնդկաստանի վարչապետի հետ

Apr 11, 2022
1 min read

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վիրտուալ հանդիպում կանցկացնի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, թեեւ Վաշինգտոնը հասկացրել էր, որ ռուսական էներգակիրների՝ Հնդկաստան ներկրման ծավալների ավելացում չի ցանկանում, փոխանցում է Reuters-ը: «Նախագահ Բայդենը կշարունակի սերտ խորհրդակցություններն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի դաժան պատերազմի հետեւանքների եւ պարենային ու ապրանքային շուկաների համաշխարհային մատակարարումների վրա դրա ապակայունացնող ազդեցության մեղմացման մասին»,- հայտնել է մամուլի քարտուղար Ջեն Փսակին: ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի՝ միջազգային տնտեսության հարցերով տեղակալ Դալիպ Սինգհը, որը վերջերս այցելել էր Հնդկաստան, հայտարարել է, որ ԱՄՆ-ն Հնդկաստանի համար որեւէ «կարմիր գիծ» չի սահմանի ՌԴ-ից էներգակիրների ներկրման հարցում, սակայն չի ցանկանում գնումների «կտրուկ աճ» տեսնել: Հնդկաստանն առնվազն 13 մլն բարել ռուսական նավթահումք է գնել ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր:

 
 
 

Comments


bottom of page