top of page

Բայդենը Ստոլտենբերգի հետ քննարկել է անդրազգային սպառնալիքների զսպման միջոցների ամրապնդումը

Oct 5, 2021
1 min read


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ քննարկել է անդրազգային սպառնալիքների զսպման միջոցների ամրապնդումը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։


Նշվում է, որ նրանք քննարկել են միջազգային իրավիճակը անվտանգության ոլորտում եւ ՆԱՏՕ-ի՝ անդրատլանտյան պաշտպանության ապահովման հարցով ընթացիկ ջանքերը։ Նախագահ Բայդենը վերահաստատել է ՆԱՏՕ-ին աջակցության վճռականությունն ու անդրազգային սպառնալիքների զսպման միջոցների ամրապնդման կարեւորությունը։


Բայդենը պատմել է ՆԱՏՕ-ի օրակարգի բազմակողմ աջակցության մասին։

 
 
 

Comments


bottom of page