top of page

Բայդենը պատմել է Զելենսկու հետ հեռախոսազրույցի մասին

Mar 11, 2022
1 min read

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ այսօր հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

«Ես նրան ասացի, որ ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայի ժողովրդին»,- ասել է Բայդենը։

Նրա խոսքով՝ մինչ Պուտինը շարունակում է իր անողոք հարձակումը, ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցներն ու գործընկերները շարունակում են սինքրոն աշխատել՝ Պուտինի դեմ տնտեսական ճնշումը մեծացնելու եւ Ռուսաստանին համաշխարհային ասպարեզում էլ ավելի մեկուսացնելու համար:

«Ավելի ուշ այսօր ՆԱՏՕ-ի եւ G7-ի այլ դաշնակիցների, ինչպես նաեւ ԵՄ-ի հետ միասին մենք պատրաստվում ենք մի քանի նոր քայլերի մասին հայտարարել՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար Պուտինին պատասխանատվության ենթարկելու համար»,- ասել է Բայդենը։

 
 
 

Comments


bottom of page