top of page

Բայդենը չի փոխել քաղաքականությունը Իրանի նկատմամբ. Զարիֆ

Feb 21, 2021
1 min read

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի փոխել իր նախորդի քաղաքականությունը Թեհրանի նկատմամբ: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ոչինչ չի փոխվել: Բայդենն ասում է, որ Թրամփի առավելագույն ճնշման քաղաքականությունը պարզվել է, որ առավելագույն ձախողման քաղաքականություն է: Սակայն նրանք չեն փոխել իրենց քաղաքականությունը: Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ն կախվածություն ունի պատժամիջոցներից»,-ասել է Զարիֆը:

«Մեզ գործողություններ են պետք, ոչ թե խոստումներ: Մենք ուզում ենք վարքի փոփոխություն տեսնել, որպեսզի Դոնալդ Թրամփի օրոք սկսված ապօրինությունները չկրկնվեն»,-հավելել է նախարարը:

Ըստ նրա, «բոլորի կողմից միջուկային գործարքի իրենց պարտավորությունների մասի կատարումից հետո» տեղի կունենան նաև բանակցություններ ԱՄՆ-ի մասնակցությամբ միջուկային գործարքի շուրջ, բայց դրանք չեն վերաբերվի համաձայնագրի փոփոխություններին կամ գործարքի նոր դրույթներին՝ տարածաշրջանային խնդիրներ և իրանական հրթիռային ծրագիր:

«Այնուամենայնիվ, մենք կքննարկենք, թե ինչպես ապահովել, որ ԱՄՆ գործողությունները (գործարքից դուրս գալը և պատժամիջոցների վերականգնումը) այլևս չկրկնվեն, ինչպես խուսափել դրանից»,-ասել է Զարիֆը:

Փետրվարի 23-ին սպասվող ՄԱԳԱՏԷ-ի տեսչական գործունեության սահմանափակման նախօրեին՝ նա նաև շեշտել է, որ Թեհրանի ձեռնարկած միջոցները պարտավորությունները կրճատելու համար հետադարձելի են և չեն խախտում միջուկային գործարքը:

2015 թվականին «վեցնյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) և Իրանի կողմից կնքված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, որը նախատեսում է պատժամիջոցների վերացում ՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց , որպես երաշխիք, որ Թեհրանը միջուկային զենք չի ստանա, չի ապրել նույնիսկ 3 տարի. 2018 թվականի մայիսին Միացյալ Նահանգները հայտարարել էր դրանից միակողմանի դուրս գալու և Թեհրանի դեմ կոշտ պատժամիջոցների վերականգնման մասին:

 
 
 

Comments


bottom of page