top of page

Բայդենը հայտարարել է, որ մտադիր է առաջադրվել 2024 թվականի նախագահական ընտրություններում

Mar 26, 2021
1 min read


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր է երկրորդ ժամկետի համար առաջադրվել 2024 թվականին՝ փոխնախագահ Քամալա Հարիսի հետ միասին:

Նա հավելել է, թե ինքը ակնկալում է, որ Հարիսը կրկին կդառնա իր փոխնախագահի թեկնածուն եւ գովել է նրան «գերազանց աշխատանքի համար»: «Նա հիանալի գործընկեր է»,- ասել է Բայդենը:


Լրագրողը նշել է այն փաստը, որ Դոնալդ Թրամփը, լինելով նախագահ, այս ժամանակ արդեն պաշտոնապես 2020թ․ նախընտրական արշավի հայտ էր ներկայացրել: Բայդենը դեռ նման քայլեր չի ձեռնարկել:

«Դա անհրաժեշտ էր իմ նախորդին»,- ծիծաղելով պատասխանել է Բայդենը: «Օհ աստված, ես կարոտում եմ նրան»:

Բայդենն ընդգծել է, թե կարծում է, որ կրկին առաջադրվելու է, բայց վերջնական պարտավորություն չի ստանձնել: «Ես շատ եմ հարգում ճակատագրին՝ ես չեմ կարող հստակ պլանավորել ուղիղ չորսուկես, երեքուկես տարի առաջ»,- ասել է Բայդենը:

Հարցին, թե արդյոք Թրամփը կդառնա Հանրապետական կուսակցության թեկնածուն 2024 թվականին, Բայդենը պատասխանել է, որ գաղափար չունի:

 
 
 

Comments


bottom of page