top of page

Բայդենը կարգադրել է օգնություն ցուցաբարել Նյու Յորքին և Նյու Ջերսիին

Sep 3, 2021
1 min read

Բայդենը կարգադրել է օգնություն ցուցաբարել Նյու Յորքին եւ Նյու Ջերսիին, որոնք տուժել են «Իդա» փոթորկի հետեւանքներից, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Բայդենը հայտարարել է, որ այդ նահանգներում արտակարգ իրավիճակ է, եւ կարգադրել է դաշնային օգնություն ցուցաբերել տեղական իշխանություններին։ Բայդենի կարգադրությունը ենթադրում է աջակցություն ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունից եւ արտակարգ իրավիճակների դաշնային վարչությունից։ Համաձայն վերջին տվյալների՝ Նյու Յորքում եւ Նյու Ջերսիում փոթորկի հետեւանքով զոհվել է 10 մարդ։

 
 
 

Comments


bottom of page