top of page

Բայդենը խոստացել է հակազդել Իրանի ու Հյուսիսային Կորեայի սպառնալիքներին

Apr 29, 2021
1 min read

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է «դիվանագիտությամբ եւ ուժեղ զսպմամբ» հակազդել Իրանի եւ ԿԺdԴՀ-ի սպառնալիքներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ինչ վերաբերում է Իրանի եւ ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրերին, որոնք լուրջ սպառնալիք են ներկայացնում ամերիկյան եւ համաշխարհային անվտանգության համար, մենք սերտորեն համագործակցելու ենք մեր դաշնակիցների հետ՝ դիվանագիտության եւ ուժեղ զսպման միջոցով դիմակայելու այս երկու երկրների սպառնալիքներին»,- ասվում է Բայդենի ելույթի տեքստում, որը տարածվել է Սպիտակ տան կողմից:

 
 
 

Comments


bottom of page