Բայդենը խոստացել է անպատասխան չթողնել կիբերհարձակումների շարքը
Dec 23, 2020
1 min read

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը խոստացել է անպատասխան չթողնել ամերիկյան պետական հաստատությունների դեմ կիբերհարձակումների շարքը: Այս մասին հայտնում է Интерфакс-ը։
«Թույլ տվեք գնահատել, թե որքան է եղել վնասի չափը։ Ես խոստանում եմ՝ դրա պատասխանը կլինի»,- ասված է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, Բայդենը դժգոհություն է հայտնել, որ Դոնալդ Թրամփը մինչ այժմ չի պարզել, թե ով կամ ովքեր են կանգնած կիբերհարձակումների հետևում: Ավելի վաղ ամերիկյան հատուկ ծառայությունները տեղեկացրել էին, որ ԱՄՆ դաշնային կառավարության համակարգչային ցանցերը երկար ժամանակ ենթարկվել են հարձակման:




Comments