top of page

Բայդենը թույլատրել է 100 մլն դոլար հատկացնել աֆղանացի փախստականներին օգնելու համար

Jul 24, 2021
1 min read

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է 100 մլն դոլար հատկացնել աֆղանացի փախստականներին օգնելու համար, հաղորդում է Սպիտակ տունը:

«Նման օգնությունը կարող է տրամադրվել երկկողմ կամ բազմակողմ հիմքով՝ կապված հանգամանքներից, այդ թվում միջազգային կազմակերպություններում ներդրումների եւ այլ ոչ կառավարական կազմակերպություններին ֆինանսավորման ճանապարհով»,-ասվում է հուշագրի տեքստում:

Այժմ գրեթե 2,5 հազար աֆղանացի կարող է հավակնել հատուկ ամերիկյան իմիգրացիոն վիզա ստանալուն:

 
 
 

Comments


bottom of page