top of page

Բակո Սահակյանը Համահայկական խաղերի կազմակերպիչների հետ ամփոփել է կատարված աշխատանքները

Jun 23, 2019
1 min read


ԱՀ կառավարության նիստերի դահլիճում հունիսի 22-ին, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, կայացել է Համահայկական 7-րդ խաղերի Արցախի կազմկոմիտեի հետ հանդիպումը: Քննարկվել է խաղերի նախապատրաստական աշխատանքների իրականացման հարցերի լայն շրջանակ:

Բակո Սահակյանը կարևորել է Համահայկական խաղերի նշանակությունն Արցախի մարզամշակութային կյանքում և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է անել հնարավորը՝ խաղերն Արցախում ամենաբարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ:

Հանդիպման ժամանակ ամփոփվել են մինչ այժմ կատարված աշխատանքները, համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին տրվել են հանձնարարականներ՝ Համահայկական 7-րդ ամառային խաղերին բարձր և պատշաճ ձևով ներկայանալու համար:

Համահայկական խաղերը կհեռարձակվեն ուղիղ եթերով: Խաղերի բացման հանդիսավոր արարողությանն Արցախ ժամանած հյուրերը կկարողանան հետևել ոչ միայն մարզադաշտից, այլև քաղաքի տարբեր հատվածներից` մեծ էկրանների միջոցով:

 
 
 

Comments


bottom of page