Բախում է տեղի ունեցել Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև
Jul 17, 2019
1 min read

Այսօր երեկոյան բախում է տեղի ունեցել Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձել են պատ կազմել և ազատել ճանապարհը: Ցուցարարներն ընդդիմացել են և բախում է առաջացել, ինչպես նաև քարերի տեղատարափ, ոստիկանությունը հետ է նահանջել: Կան վիրավորներ: Ճանապարհը դեռ փակ է մնում, վիրավոր ոստիկաններին տեղափոխել են: Ցուցարարները Տավուշի մարզպետի հորդորներին չեն հավատացել և չեն բացել ճանապարհը:
Ինչպես հայտնի է, Իջևանում փայտի վաճառքով զբաղվողները փակել են միջպետական` Մ4 ճանապարհը, ինչի հետևանքով հարյուրից ավելի մեքենաներ խցանման մեջ են հայտնվել: Նրանք պահանջում են հանդիպում այն անձի հետ, ով հրաման է տվել թույլ չտալ անտառից փայտ տանել:




Comments