Բադասյանը պարտվեց ինձ դատարանում իր իսկ ներկայացրած հայցով. Մալյան
Mar 19, 2021
1 min read

Հասարակական-քաղաքական գործիչ, «ՎԵՏՕ» նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պարտվեց ինձ դատարանում իր իսկ ներկայացրած հայցով:
ՀՀ Արդարադատության նախարարից դատարանը բռնագանձել է 200 000 դրամ ի օգուտ ինձ, որպես իմ դատական ծախսերի փոխհատուցում:
Հիշեցնեմ ՎԵՏՕ-ի կարգախոսը՝ «Մենք պարտություն չունենք»»:




Comments