Բա ո՞նց չասես՝ ամոթ ձեզ. Գևորգ Պետրոսյան
Oct 17, 2019
1 min read

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս ո՞ւր հասանք...
Եվ այս երկրում օրինաչա՞փ է, որ շրջմոլիկ պետական պաշտոնյաների անպտուղ շրջագայությունների և կառավարական առանձնատների ու գերշքեղ ծառայողական ավտոմեքենաների համար պետական բյուջեից միլիոնավոր դոլարներ դուրս գրվեն: Արդեն դեղերն են ապառիկով վաճառվում, Էս ու՞ր հասանք... Բա ո՞ւր է ժողովրդի մասին մտածող չկոռումպացված հեղափոխական կառավարությունը: Հա, հիշեցի՝ ուր է. տրանսգենդերներին գրկաբաց հյուրընկալելու և Ստամբուլյան կոնվենցիան ամեն գնով կյանքի կոչելու որոնումների մեջ է: Բա ո՞նց չասես՝ ամոթ ձեզ...»:




Comments