top of page

Աֆղանստանի նախկին փոխնախագահը հայտարարել է, որ Փանջշերի համար մարտերը շարունակվում

Sep 4, 2021
1 min read


Աֆղանստանի նախկին փոխնախագահ Ամրուլլահ Սալեհը, որն իրեն հռչակել է պետության ղեկավարի պաշտոնակատար, երկրում «Թալիբան» արմատական շարժման իշխանության գալուց հետո (արգելված է ՌԴ-ում), հայտարարել է թալիբների վերահսկողությունից դուրս գտնվող հյուսիսային Փանջշեր նահանգում զինյալների եւ աշխարհազորայինների միջեւ բախումների շարունակման մասին, փոխանցել է ՏԱՍՍ-ը: «Դիմադրությունը կեղծանուն է բոլորիս համար: Այն շարունակվում է եւ շարունակվելու է: Ես այստեղ եմ՝ իմ հողի վրա, եւ պաշտպանում են այն ու մեր արժանապատվությունը», - ուրբաթ Twitter-ի իր էջում գրել է Սալեհը: «Իրավիճակը հեշտ չէ: Մենք բախվել ենք «Թալիբան» շարժման, «Ալ Քաիդա» խմբավորման նրանց դաշնակիցների, տարածաշրջանային ահաբեկչական խմբավորումների հետ, որոնց, ինչպես միշտ, աջակցում է Պակիստանը: Մենք դիմադրում ենք նրանց եւ չենք պատրաստվում հանձնվել», - ասել է Սալեհը, ում տեսաուղերձը Twitter-ում հրապարակել է BBC World News-ի լրագրող Յալդա Հաքիմը: Սալեհը հերքել է տեղեկությունները, որ ինքը լքել է Փանջշերը եւ ուղեւորվել Տաջիկստան: Բացի այդ, աշխարհազորայինների ներկայացուցիչ Ֆահիմ Դաշտին աշխարհազորի ինստագրամյան էջում հայտնել է, որ «ուժեր են ուղարկվել բոլոր այն ուղղություններով, որտեղ մարտեր են ընթանում, իսկ հակառակորդը մեծ կորուստներ է կրել»:

 
 
 

Comments


bottom of page